Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Երեկվա խորհուրդները

Երեկվա խորհուրդները
08.12.2025 | 14:19

Երեկ Նիկոլ Փաշինյանի օրակարգում գլխավորն ու գերական երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելը չէր։ Երեկվա օրակարգային գլխավոր հարցը երկրաշարժ վերապրած ու հարազատների կորստի ցավը վերհիշող գյումրեցիների սպիացած վերքի վրա թքելն էր։ Ու այդպես էլ ստացվեց. հերթական անգամ գնչուական թափորի գլուխն անցած ցիլինդրավոր բարոնը եկավ պղծելու ու ցավեցնելու, գյումրեցիների սուգն ու վիշտն իր գործակալական օրակարգով մխտրելու համար։

Ծիծեռնակաբերդն ու Եռաբլուրը պղծելուց հետո, երեկ պղծվեց նաև երկրաշարժի զոհերի հիշատակի օրը։ Որպես երկրաշարժ վերապրած անձ, այլ գնահատական չունեմ երեկվա հերթական կրկեսային ներկայացմանը։

Երեկ մի կարևոր ու խորհրդանշական իրադարձություն ևս տեղի ունեցավ. Նիկոլ Փաշինյանն անցավ ստալինյան բռնություններին զոհ գնացած հոգևորականների հիշատակին կանգնեցված խաչի կողքով, որը գտնվում է Յոթվերքի հարևանությամբ։ Նիկոլ Փաշինյանը Յոթվերք ներխուժեց իրենց սովետսկան ԿԳԲի ժառանգորդ համարող համազգեստավորների ուղեկցությամբ ու նրանց աչալուրջ հսկողության ներքո։ Երեկվա սև մեքենաների հորդան 1937 թվականի չարագույժ վերհիշումն ու ազդարարն էր։

Որպեսզի դրսից կառավարվող գործակալսկան ցանցը հետևողականորեն ու քայլ առ քայլ իր նպատակներին չհասնի, առանց հապաղելու անհրաժեշտ է մեկ միասնական ճակատ ձևավորել, ունենալով օրակարգային մեկ հիմնական նպատակ` օր առաջ երկիրը մաքրել այս պղծությունից ու ձևավորել ժամանակավոր կառավարություն։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 1433

Մեկնաբանություններ